Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը․ վարչապետի ասածն ուսումնասիրության կարիք ունի»․ Անդրանիկ Քոչարյան

Փետրվար 24,2021 13:47

«Իսկանդերի» թեման բացեց Սերժ Սարգսյանը, ինչն անթույլատրելի էր։ Հիմա ուզում եք ես էլ շարունակե՞մ նույն թեման։ Ենթադրում եմ, որ պարոն Փաշինյանն առանց անուն տալու նշեց որպես մերժված, իսկ որ Սերժ Սարգսյանը եւ ողջ համակարգը մերժված են, դա ցույց է տալիս քաղաքական դաշտի պատկերը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերը» պայթել է տասը տոկոսով» հայտարարությանը։

«Վարչապետի ասած տեսակետը, կարծում եմ, ուսումնասիրության կարիք ունի։ Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր ձեռքբերած «Իսկանդերը» եւ մյուս սպառազինությունը ճի՞շտ էին, տեղի՞ն էին»,-հարցադրում արեց Անդրանիկ Քոչարյանը։ «Պատկերացնո՞ւմ եք, եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ լինեն»,-հավելեց նա։

Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն այնպիսի վտանգավոր բաների մասին է խոսում, որոնք վաղը կարող են օգտագործվել ՀՀ-ի դեմ, եւ նման դրսեւորում են ցուցաբերում այլ նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ «Նրա հարցազրույցները ապագայում օգտագործվելու են ՀՀ-ի դեմ»,-համոզմունք հայտնեց Անդրանիկ Քոչարյանը։

Նա չպատասխանեց այն հարցին, թե իր բնորոշմամբ՝ ի՞նչ է նշանակում վարչապետի խոսքը, թե «Իսկանդերը» պայթել է 10%-ով»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վարչապետի նման հայտարարությունն ինչպե՞ս կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Անդրանիկ Քոչարյանն ի պատասխան հորդորեց Սերժ Սարգսյանին եւ Մովսես Հակոբյանին «բռնացնել ու հարցնել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728