Լրահոս
Օրվա լրահոսը

«Զգույշ վաղը առավոտ թազա բան չպարզվի». Ալեն Սիմոնյանն ու Աբովյանը վիճելով դուրս եկան դահլիճից

Մարտ 02,2021 18:30

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամից հետո ԱԺ նիստերի դահլիճից ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դուրս եկան իրար հետ վիճելով:

Մինչ այդ «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Կոնջորյանն ասել էր, որ Նաիրա Զոհրաբյանը իրեն Մարգարետ Թետչերի տեղն է դրել, Միքայել Մելքումյանն էլ՝ Չերչիլի, մինչդեռ իրենց ձայնի դիապազոնից վախեցող չկա:

Աբովյանն ասում էր, որ իմքայլականները տանում են իրավիճակի սրման: Նիստերի դահլիճից դուրս գալիս Ալեն Սիմոնյանն Աբովյանին ասաց. «Զգույշ վաղը առավոտ թազա բան չպարզվի»: Աբովյանը արձագանքեց. «Ախպեր, ինչ ուզում է պարզվի, ես ձեզ հարց եմ տալիս…»: Ալեն Սիմոնյանը շարունակեց. «Սենց ենք անում, դու գնում ես սրացման, առավոտը թազա բան է պարզվում»: Հետո Աբովյանն ու Ալեն Սիմոնյանը առանձնացան լրագրողների աչքից հեռու խոսելու:

Իսկ թե ինչ էր ակնարկում Ալեն Սիմոնյանը, պարզ կլինի առավոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031