Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի զարգացման ծրագրերի ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու. Արայիկ Հարությունյան

Մարտ 05,2021 20:50

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 5-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան և հանդիպել աշխատակազմի պատասխանատուների հետ:

Երկրի ղեկավարը նախ իր գոհունակությունն է հայտնել քաղաքապետ Դավիթ Սարգսյանին և աշխատակազմի մյուս պատասխանատուներին ինչպես պատերազմի օրերին, այնպես էլ դրանից հետո ցուցաբերած նվիրվածության և քաղաքացիական պատասխանատվության բարձր աստիճանի համար, ապա անդրադարձել ստեղծված իրավիճակին և դրան նախորդած ու հաջորդած գործընթացներին:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ Պաշտպանության բանակի և ռուս խաղաղապահ զորակազմի անվտանգային երաշխիքներով Արցախը պահպանում և պահպանելու է դե ֆակտո անկախությունը և շարունակելու է ջանքերը անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ միևնույն ժամանակ պատրաստ լինելով հակամարտության կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:

Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև մայրաքաղաքի զարգացման ծրագրերին, նշել, որ դրանց ծավալները նախապատերազմյան շրջանի համեմատ ընդհանուր առմամբ չեն նվազելու: Ավելացվելու են ինչպես բնակարանային շինարարության ծավալները, այնպես էլ քաղաքի բարեկարգման և նոր ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները:

Հանդիպման ընթացքում Նախագահը նաև պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին:

ԱՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031