Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

Գյումրիի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում հրդեհի հետևանքով կա զոհ

Մարտ 06,2021 09:37 Share
Աջակցեք aravot.am-ին

Մարտի 6-ին, ժամը 05:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Սունդուկյան փողոցում գտնվող տներից մեկում․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:10-ին, մարվել՝ 06:18-ին:

Տան միջանցքում այրվել է գույքը և բազմոցին հայտնաբերվել է բնակիչ Հ․ Գ․-ի (ծնված 1948 թ․) դին։

ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: