Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական պատմագիտական վարժանքներով այլ երկրների ռազմական հեղաշրջումների շուրջ. Արմեն Աշոտյան

Մարտ 08,2021 18:20 Share

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Օրեր առաջ հրապարակավ հայտարարեցի, որ Հայաստանի վիճակն այնպիսին է, որ ինչպես Արցախյան պատերազմի օրհասական օրերին, այնպես էլ հիմա հարկ եմ տեսնում Հայաստանի եւ Արցախի նախկին ղեկավարների միասնական ջանքերի՝ փրկելու համար, այս անգամ, Հայաստանը։

Այս համատեքստում երկրի առաջին նախագահը, կարծում եմ, զերծ պետք է մնա «պահի թելադրանքով արձանագրումներից», այլ առավել կենտրոնանա ոչ թե պահերի, այլ հորիզոնների վրա։

Մենք չունենք ոչ շռայլություն, ոչ էլ ժամանակ զբաղվելու տեսական պատմագիտական վարժանքներով այլ երկրների ռազմական հեղաշրջումների կամ ազգային աղետների շուրջ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել