Լրահոս
Օրվա լրահոսը

Սենոր Հասրաթյան. Այն բարձրաստիճան զինվորականը, ով «կզբաղեցնի» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը՝ ոտնատակ կտա Հայոց բանակի պատիվը

Մարտ 10,2021 13:13

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

Այն բարձրաստիճան զինվորականը, ով կհամաձայնի գնալ իշխանությունը զավթած պատահականության անօրեն որոշմանն ընդառաջ և իր նեղ անձնական շահն ու հետաքրքրությունները բավարարելու համար «կզբաղեցնի» ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը, կնշանակի, որ այդ քայլով նա ոտնատակ է տալիս ոչ միայն փառավոր մարտական ուղի անցած Հայոց բանակի պատիվը, այլև պղծում է այն հազարավոր նահատակների թափած արյունը, ովքեր գիտակցաբար մարտիրոսվել են հանուն Հայկական երկու պետականությունների գոյության և հզորացման:

Այդպիսին պետք է համոզված լինի, որ պատմությունը նրան չի ներելու, իսկ ժամանակը, որպես ամենաարդար դատավոր, անխուսափելիորեն կայացնելու է իր դատավճիռը: Սա բարոյական մասով…

Միաժամանակ,  տվյալ պատասխանատվության տակ մտնող անձը պետք է գիտակցի, որ ժամանակ հետո կատարվածն ունենալու է նաև իրավական հետևանք, քանզի այն, ինչ այսօր կատարվում է, կատարվում է ոչ թե Երկրի անվտանգության շահերից ելնելով, այլ բացառապես բավարարելու մեկ անձի քմահաճույք…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031