Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարևանը մահացել է տեղում». Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալություն

Մարտ 15,2021 23:23

2021թ. մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի, նրա հորաքրոջ որդու և նույն հարևանի կնոջ հետ, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։

Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարևանը մահացել է տեղում, իսկ վերջինիս կինը, որը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, և հորաքրոջ որդին՝ ձեռքի շրջանում ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» և բժշկական միջամտության արդյունքում նրանց կյանքը փրկվել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և hիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ։

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031