Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը. կա երկու զոհ

Մարտ 22,2021 10:41

Մարտի 21-ին, ժամը 23:54-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան և Մաշտոց փողոցների խաչմերուկում ավտոմեքենան բախվել է գովազդային վահանակի սյանը, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գովազդային վահանակի սյանը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևորները (Մ․ Բ․, ծնված 1986 թ., Ե․ Տ․, ծնված 1987 թ. և մեկ անձը չպարզված ուղևոր) տեղափոխվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկները Մ․ Բ․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Ե․ Տ․-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ անձը չպարզված ուղևորը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, սահմանազատել տարածքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031