Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ եղեք՝ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 26,2021 12:12

«Որեւէ ցուցակի քննարկման ներկա չեմ եղել, վստահ եղեք՝ ԲՀԿ-ն արժանապատիվ համամասնական ցուցակ է ներկայացնելու։ Այն գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, եւ այլ որեւէ քննարկում չի եղել»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր մեկնաբանելով տեղեկությունները, թե հունիսի քսանին սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ-ի ընտրական շտաբը ղեկավարելու է քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նշեց․ «Այս պահին վաղ է համամասնական ցուցակի մասին խոսել, թե ով կգլխավորի ընտրական շտաբը, այս պահին չեմ կարող ասել, քննարկումները շարունակվում են։ Պետական գաղտնիք չի, կասենք, թե ով է շտաբը գլխավորելու»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ունե՞ք վստահություն, որ Նիկոլ Փաշինյանը խոստումը կպահի, եւ հունիսին քսանին ընտրությունները տեղի կունենան։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց․ «Հաշվի առնելով Փաշինյանի էմոցիոնալ բնույթը, այն, որ ընտրությունների թեմային անդրադառնալով՝ նա մի քանի անգամ փոխել է խոսքը, ուստի չեմ կարող բացառել, որ վաղը չէ մյուս օրն ինչ-ինչ պատճառներով՝ կորոնավիրուս, ռուս-թուրքական լարվածություն․․․Այս իշխանության դեպքում որեւէ բան չենք կարող բացառել, բայց այս պահին ելնում ենք քաղաքական պայմանավորվածությունից առ այն, որ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծումն արտահերթ ընտրություններն են։ Եթե իշխանությունը պայմանավորվածության կեսից խաղի կանոն փոխի, բնականաբար, կարձագանքենք։ Այս պահին ելնում ենք առկա քաղաքական պայմանավորվածությունից»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031