Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Միքայել Հարությունյանը Մոսկվայից Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ուղարկել

Ապրիլ 09,2021 21:12

Մարտի 1-ի գործով անցնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանն այսօր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայից փոստային առաքման միջոցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին  հանցագործության մասին հաղորդում է ուղարկել:

Միքայել Հարությունյանի փաստաբան Կարեն Սարդարյանը հայտնում է, թե հաղորդման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ նախաքննություն իրականացնող մարմինը, հանձինս գործը քննող քննիչի, անտեսելով ՀՀ ՍԴ 26.03.2021 թ-ի ՍԴՈ- 1586 որոշումը, ըստ որի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, շարունակում է այդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնել Միքայել Հարությունյանի նկատմամբ, ինչով, պաշտպանական կողմի համոզմամբ, կատարում է ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 4րդ մասով նախատեսված հանցագործություն:

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը։

Հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930