Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել». Միքայել Մինասյան

Ապրիլ 09,2021 23:35

«Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից», «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Դիտարկմանը, թե Միքայել Մինասյանը բազմիցս խոսել է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մասին, եւ հարցին՝ կարո՞ղ են ընտրություններն այդ առիթը լինել, Միքայել Մինասյանը պատասխանել է. «Ես հայտարարում եմ պաշտոնապես, որ ես երբեք այս ընտրությունների նախաշեմին չեմ սատարելու որեւէ ուժի՝ լինի դա իշխանամետ, իսկ դրանք շատ են, միայն «Իմ քայլը» չի, Նիկոլ Փաշինյանը իշխանամետ ընդդիմադիրների բանակ ունի, լինի՝ իրապես ընդդիմադիր: Իմ ոչ մի ընկեր, համախոհ չի լինելու ոչ ոքի ցուցակում, եթե նա ինչ-որ մեկի ցուցակում է, ապա նա ոչ իմ ընկերն է, բառի լայն իմաստով, ոչ իմ համախոհը: Եթե ես որոշեմ մասնակցել այս ընտրություններին, ապա ես դա անելու եմ իմ դեմքով, իմ ընկերների ու այն մարդկանց հետ, որոնց համար ես կրելու եմ ուղիղ պատասխանատվություն, եւ այո, ես հեռացնելու եմ Նիկոլ Փաշինյանին  իշխանությունից: Բացի որ հեռացնելու եմ, պատժելու եմ Նիկոլ Փաշինյանին, եւ ապացուցելու եմ աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, դավաճան ու մարդասպան: Երկրորդը, ընտրությունները հնարավորություն են բոլորիս համար ցույց տալու, թե ով՝ ով է»:

Միքայել Մինասյանի խոսքով՝ պետք չէ այս ընտրություններին վերաբերվել որպես վերջին ճշմարտության, ընտրությունների ավարտից հետո սկսվելու է նոր կյանք, որն իր կարծիքով, լինելու է մի քիչ ավելի վատը, քան նախորդ օրը. «Իմ կյանքի նպատակը չէ Նիկոլ Փաշինյանին մտցնել բանտ, իմ կյանքի նպատակն է Հայաստանը փրկել»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ինչպես կասեր աները՝ յա՜, իրո՞ք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930