Լրահոս
Օրվա լրահոսը

Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցը կկոչվի Քըրք Քըրքորյանի անունով. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 09,2021 23:50

«Ամերիկայի ձայն». Նեվադայի համալսարանի բժշկական նոր դպրոցն այսուհետ կկրի հանգուցյալ ամերիկահայ ձեռներեց և բարերար Քըրք Քըրքորյանի անունը, ուրբաթ օրը հայտնեցին համալսարանի և Քըրքորյանի MGM ընկերության ներկայացուցիչները

Այս նախաձեռնությունը ներկայացվել է բժշկական դպրոցի մասնաշենքի կառուցման շինհրապարակում: Անվանումը գրանցում կստանա տեղական մարմիններում:

Հինգհարկանի շենքի շինարարությունը մեկնարկել է հոկտեմբերին: Սպասվում է, որ այն կարժենա մոտ 150 միլիոն դոլար և կավարտվի 2022 թվականին: Կառուցումը իրականացվում է մասնավոր նվիրատվությունների ու պետական ֆինանսավորման հաշվին:

Նեվադայի նահանգային իշխանություններն այս տարի վերականգնել են $ 25 մլն ֆինանսավորումն այս ծրագրի համար, որը կրճատվել էր կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով: Հայտնի է նաև ,որ դպրոցը շուրջ 25 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քըրքորյանի կողմից:

Ներկայումս դպրոցում ուսանում է 240 ուսանող: Այն ունի 150 բժիշկ և 300-ից ավելի բժշկական ռեզիդենտներ և հետազոտողներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930