Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը երկիրը ներքաշել է կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը. ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում». Լևոն Զուրաբյան

Ապրիլ 14,2021 22:55

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը, որի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին (տե՛ս պլանի բովանդակությունը ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնական հրապարակման մեջ)։

Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգը շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ֊ի եւ Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական  կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։

Հիմա ի՞նչ է ստացվում. Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ-անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։ Ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930