Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից.

Ապրիլ 15,2021 22:35

Թուրք-քրդական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բաքվում հայտնի պուրակի մոմե արձանների հեղինակն այս անձն է՝ Ռաշիդ Մահարրամովը, ով քանդակագործ է։ Ի դեպ , այս արարածը Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի արձանի հեղինակն է։

Ռաշիդ Մահարարամովը արձանների պատվերը ստացել է անձամբ Բաքվի բռնապետից։ Երեք ամսում նա երեսուն արձան է պատրաստել, որոնք , ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, լավագույնս են բնութագրում հայ զինվորին և սպային։

Ի դեպ, Բաքվում աշակերտներին տարել են հայտնի պուրակ զբոսանքի։ Աշակերտներին թույլատրել են դիպչել հային մարմնավորող մոմե արձաններին, ավելին՝ սպանելու, խեղդամահ անելու ժեստիկուլացիայով խրախուսել են երեխաներին, որ ակտիվ լինեն»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930