Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի գործող և պաշտոնաթող նախագահներին

Մայիս 01,2021 22:11

ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին Ստեփանակերտում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին և պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանին ու Բակո Սահակյանին:

Նախագահների հետ կայացած համատեղ հանդիպմանը քննարկվել են պատերազմի հետևանքների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքներն ու նոր մարտահրավերների հաղթահարմանը միտված համայն հայության ներուժի կենտրոնացման նախաձեռնությունները: Մտքեր են փոխանակվել նաև արտաքին քաղաքական, անվտանգային, տնտեսական ու սոցիալական խնդիրների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:

ՀՅԴ ԲՅՈՒՐՈՅԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31