Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային նոր ռեկորդը Զորիկ Պողոսյանը նվիրեց արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին

Մայիս 10,2021 16:59

Մայիսի 8-ին Լոռու ՄՓՎ Վանաձորի թիվ 2 ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար,փ/ծ սերժանտ Զորիկ Պողոսյանը (Ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Հայաստանի դյուցազնագրքի ռեկորդակիր) Վանաձոր քաղաքում տեղադրված Զոր.Անդրանիկի հուշարձանի մոտ սահմանեց համաշխարհային նոր ռեկորդ-նվիրված արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակին. 210 կգ ուսերի վրա կքանիստ վիճակում պահելով 15 վրկ., հետո կանգնել և նորից կքանստել ու բարձրանալով:

Միջոցառմանը և ռեկորդի գրանցմանը ներկա էին փոխմարզպետներ Գոռ Ասրյանը և Քաջայր Նիկողոսյանը,քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Սերոբ Գաբրիելյանը, Դյուցազնագրքի ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, Ուժային եռամարտի ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանը և ուրիշները:

Գոռ Ասրյանը Լոռու մարզպետի շնորհակալագիր հանձնեց Հայաստանի Հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, «Դյուցազնագիրք» ռեկորդների և ռեկորդակիրների գրքի հեղինակ և ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանին լոռեցի դյուցազուններին աջակցելու և արդյունավետ համագործակցության համար:

Մարզային իշխանության ներկայացուցիչները ևս արժանացան փոխադարձ շնորհակալագրերի մարզիկներին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար:

Լոռու մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31