Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատարին և գլխավոր մասնագետին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. Գոռ Աբրահամյան

Մայիս 12,2021 16:33 Share
Աջակցեք aravot.am-ին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արդեն տեղեկացվել էր, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի գրասենյակում երեկ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ա. Ա.-ին, և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ մեղադրանք է առաջադրվել նույն վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ բաժնի գլխավոր մասնագետ Ա. Դ.-ին:

Քիչ առաջ վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նշված 2 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Նշված դեպքի առնչությամբ ենթադրյալ հանցանք կատարած բոլոր անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողությունները, պատշաճ դատախազական հսկողության ներքո շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: