Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանը Բոլատ Իմանբաևին տեղեկացրել է ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին

Մայիս 19,2021 21:44

Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՂՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Կենջեբեկ Օրինբաևը:

Վաղարշակ Հարությունյանը շնորհավորել է Բոլատ Իմանբաևին դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն պատասխանատու պաշտոնում: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարը վստահություն է հայտնել, որ դեսպանի ակտիվ և արդյունավետ աշխատանքը կնպաստի հայ-ղազախական միջպետական հարաբերությունների և քաղաքական երկխոսության ամրապնդմանը:

Վաղարշակ Հարությունյանը տեղեկացրել է Բոլատ Իմանբաևին տարածաշրջանում տիրող իրադրության և ադրբեջանական ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման արդյունքում ստեղծված իրավիճակի մասին, ներկայացրել վերջին օրերի զարգացումները: Զրուցակիցները կարևորել են իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ՀԱՊԿ շրջանակում գործադրվող ջանքերը, կարծիքներ փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության այլ խնդիրների շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության հարցեր և փոխգործակցության հետագա զարգացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափով պլանավորված միջոցառումների կատարման ընթացքը:

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31