Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կարծում եմ, որ մեզ, որպես ժողովուրդ, փորձում են կոտրել դրսից եւ ներսից». Ռուբեն Ռուբինյան

Մայիս 20,2021 23:40

«Այն աշխատանքային փաստաթուղթը, որը կարող է մեր կողմից ստորագրվել, եթե կատարվի մեր պայմանը, այն է՝ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զորամիավորումները վերադառնան ելման դիրքեր, ենթադրում է հանձնաժողովի ստեղծում, որը պետք է աշխատի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի ուղղությամբ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում իր ելույթում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը աղմկահարույց փաստաթղթի հետ կապված արտահերթ  նիստ է հրավիրել: Նպատակն այն է, որ հրապարակվի միջազգային փաստաթուղթը եւ այն չստորագրեն՝ առանց ԱԺ-ի վավերացման:

Նա ասաց, որ այդ փաստաթուղթը որեւէ առնչություն չունի Արցախի հետ, Արցախին կարգավիճակի հարցը պետք է քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ու լուծումը պետք է հիմնված լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա. «Ես կարծում եմ, որ մեզ, որպես ժողովուրդ, փորձում են կոտրել դրսից եւ ներսից: Սրա վառ օրինակն է երեկ համացանցում տարածող հայտնի տեսանյութը, որը ադրբեջանական ծագման է: Այսօր համացանցում տարածվել է եւս մեկ տեսանյութ, որտեղ դերերը փոխված են: Ինչ եք կարծում՝ արդյոք այդ տեսանյութը նման մասշտաբներով կտարածվի՞ ադրբեջանական ԶԼՄ-ներում, կարծում եմ՝ ոչ:Սա այն դեպքն է, երբ որ մենք չպիտի թույլ տանք, որ մեզ կոտրեն: Մեզ փորձում են ներարկել անհուսություն, ուզում են բոլորիս ցույց տալ, որ մենք թույլ ենք ու թույլ էլ մնալու ենք: Բայց մենք կանգնելու ենք, ժողովուրդ ջան»:

Նա վստահեցրեց, որ հասկանում է ժողովրդի ցավը, հիասթափությունը. «Կարող եք հիասթափվել բոլորից, քաղաքական դեմքերից, բայց երբեք մի հիասթափվեք Հայաստանից: Մենք կանգնելու ենք ու այո՛, ապագա կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31