Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ ենք անում զսպվածություն դրսևորել» . ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը՝ հայ-ադրբեջանական սահմանի մասին. «Արմենպրես»

Մայիս 27,2021 23:50

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը: «Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31