Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ ապօրինի քրեական գործեր կարելու շքերթը շարունակվում է»

Հունիս 03,2021 22:33

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքայն էջում գրում է.

«Հերթն այս անգամ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան»  կուսակցության վարչության անդամ, Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանինն է։

ՀՀ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունը, ամենայն հավանականությամբ ինչ-որ պատճառներից դրդված, որոշել է նոր ռեկորդներ սահմանել քրեադատավարական նորմերի այլասերման գործում։

Բանն այն է, որ հայտնի կեղծ օգտատերերից մեկը, որին մինչև հիմա ԱԱԾ-ն բացահայտել չի կարողանում,  հերյուրանք պարունակող ինչ-որ «ստատուս» է հրապարակել, որը հիմք է հանդիսացել մարզային ոստիկանության համար, որպեսզի վերջինս «միջոցներ ձեռնարկի»`քրեական գործ հարուցելու համար։

Ստիպված եմ հիշեցնել ոստիկանությանը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 177-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ չստորագրված կամ կեղծ ստորագրությամբ կամ մտացածին անձի անունից գրված նամակը, հայտարարությունը կամ հանցագործության մասին այլ անանուն հաղորդումը քրեական գործ հարուցելու առիթ չեն: Նշված հոդվածում օգտագործվում են «չստորագրված նամակ (հայտարարություն)», «կեղծ ստորագրված նամակ (հայտարարություն)» և «այլ անանուն հաղորդում» հասկացությունները: Այլ կերպ ասած` եթե նույնիսկ դրանում նշված է անձի անունը, սակայն բացակայում է նրա ստորագրությունը կամ այն կեղծված է կամ գրված է մտացածին անունից, ապա այն անանուն հաղորդում է, որը քրեական գործ հարուցելու առիթ ՉԷ:

Ինչքան էլ գայթակղված լինեք ինչ-ինչ հանձնարարականներ անշեղորեն կատարելու հարցով, այնուամենայնիվ, իմացեք, որ գեղարվեստականացված դիֆերամբները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, և ցանկացած նման փորձ դատապարտված է վիժեցման»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930