Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. «Մեր բարիկադն այսօր Նիկոլի եւ նրա ընկեր Ալիեւի դեմ է»

Հունիս 07,2021 20:33

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում 5-րդ համար «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հանրությանը հորդորեց ճիշտ վերլուծել տեղի ունեցածը եւ միայն դրանից հետո ընտրություն կատարել: «Հունիսի 9-ին, եթե գործող իշխանությունը չխոչընդոտի, Անի հյուրանոցում մեր տնտեսական ծրագրի շնորհանդեսն է: Եկեք, լսեք, որպեսզի պատկերացնեք, թե ինչ է տնտեսական ծրագիրը, այլ ոչ թե խաբեությունը»,- ասաց նա:

Այնուհետեւ, անդրադառնալով մեր հերոս զինվորների դիակների եւ մասունքների պահման խայտառակ պայմաններին, Հրանտ Բագրատյանն ասաց. «Մտքովս երբեք չէր անցնի, որ բեռնատար ռեֆրեժերատորը կասոցացվի դիակների հետ: Հիմա էլ սկսել է բանակին թիրախավորել: Բա պատերազմի ժամանակ գլխավոր հրամանատարը ո՞վ էր:

Մի թեզ են շրջանառում, թե Հայաստանը, Արցախը, հողերը նախկիններն են ծախել, այս խեղճը չի հասկացել ու մեղավոր չի: Դա նույնն է, թե ձեր տունը գող մտնի, թալանի, ոստիկանությունը նրան բռնի ու դուք գնաք ասեք, թե այդ գողը մեղավոր չի, ինքը չէր հասկանում, մեղավորը նախկիններն են: Իրեն ծափ տվողներ, խելքի եկեք: Դուք եք պատժվելու: Մեր բարիկադն այսօր Նիկոլի եւ նրա թուրք ընկեր ալիեւի դեմ է»:

Պատասխանելով հարցին, թե այսօր պաշտոնական քարոզարշավի առաջին օրն է, որի ընթացքում պետք է որ ծրագրեր ներկայացվեն: Ինքը հասցրե՞լ է հետեւել մրցակից կուսակցությունների եւ դաշինքների քարոզարշավին, «Ազատություն» կուսակցության նախագահը ասաց. «Բոլորին չեմ հասցրել, ժամանակ չկա եւ հնարավոր էլ չէ: Բայց այն, ինչ լսել եմ ՔՊ-ից, գաղափար չեմ տեսել՝ չկա: Ու չեն էլ ուզում մտածել, թե ինչ անեն: Միայն փշրել:

Եթե ժողովուրդը ուզում է մեր սահմանները պաշտպանել, չի ուզում, որ թուրքը մտնի այստեղ, պետք է ներքին թուրքին հեռացնել», եզրափակեց Հրանտ Բագրատյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930