Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

ԱԳ բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել

Հունիս 07,2021 20:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«ԱԳ բոլոր փոխնախարարները ներկայացրել են ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ։

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը վերջապես հաստատեց համառորեն շրջանառվող այս տեղեկությունն ու ես Աննա Իսրայելյանին տվածս խոստման համաձայն, տեղադրում եմ իմ եւ այլեւս հրաժարական տված ԱԳՆ տեղակալ  Ավետ Ադոնցի նկարը։

Եւ բոլոր նրանք, ովքեր դեռ կշարունակեն մի կտոր պաշտոնի համար կիսել դավաճանության պատասխանատվությունը, համարվելու են Արցախը հանձնելու եւ հազարավոր զոհերի պատասխանատվության համասեփականատեր»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: