Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյան․ «Ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը հայկական շահ չեն հետապնդում, նրանք վաղուց հավաքագրվել են այլ երկրների կողմից»

Հունիս 07,2021 22:44

Այսօր «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը Խանջյան համայնքում էր՝ նախընտրական քարոզարշավի։ Քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ասաց, որ այն միայն  արտաքին ծագում չուներ, պատերազմը մեծապես թիրախավորել էր մեր երկրի ժողովրդավարական ապագան եւ հեռանկարը։

«Եւ հիմա այդ պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, որի արդյունքում մենք գնում ենք արտահերթ գործընթացների, ժողովրդավարությունը պաշտպանելու կարիք ունենք եւ դրա  համար մենք ավելի մեծ մասնակցայնություն ենք ակնկալում ժողովրդից, որպեսզի գնան եւ իրենց քվեարկությամբ պաշտպանեն մեր երկրի սուբեյկտայնությունը, մեր երկրի ինքնիշխանությունը, պետականությունը՝պատերազմի արդյունքում մեր երկրի ամբողջությամբ ջախջախված անվտանգային համակարգ, ամբողջությամբ ոչնչացված  արտաքին քաղաքականություն, եւ ըստ էության, անպատրաստ քաղաքական միջավայր, որն ընդունակ կլինի պատասխանելու այն մարտահրավերներին, որոնք առաջացել են մեր երկրի շուրջ։ Վկան սահմանների շուրջ ստեղծված իրավիճակն է, երբ մենք դիմում էինք մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ռազմաքաղաքական այն դաշինքին, որի անդամ ենք մենք, ՀԱՊԿ-ին եւ ձայն բարբառո հանապատի»։

Պարոն Բաբաջանյանի խոսքով՝ ՀՀ-ն,  ըստ էության, այն նույն տարածքն է, որը ՀԱՊԿ-ինն է, եւ այն ոտնձգությունը, ներխուժումը, որը տեղի է ունեցել Հայաստանի տարածքների նկատմամբ, դա հավասարապես  ՀԱՊԿ-ի սահմանների է հետ է տեղի ունեցել․«Եւ արձագանքը, որը մենք տեսանք ՀԱՊԿ-ից, մեզ ոչ միայն չի բավարարել, այլեւ պիտի առաջադրի անհապաղ ձեռնարկել միջոցներ նոր գործընկերների, նոր դաշնակիցների ուղղությամբ աշխատանքներ տանել եւ մեր երկրում մեր արտաքին գործընկերների միջավայրը ընդլայնել, դիվերսիֆիկացնել, բազմազանեցնել, որպեսզի կարողանանք  այդ հավասարակշռության օգնությամբ երկրի անվտանգության մակարդակը բարձրացնենք»։

Ռազմարդյունաբերության, գիտության զարգացման զարգացումն, ըստ Արման Բաբաջանյանի, սոսկ արտադրություն չէ, դա աշխարհաքաղաքականություն է․«Եւ չափազանց  կարեւոր է, որ այն նպատակը, որ մենք դնում ենք  բանակի արդիականացման  հիմքում՝  21-րդ դարի այն տեխնոլոգիական նվաճումները , որ ընդունակ կլինեն մեր երկրի պաշտպանությունն ապահովել, մեզ համար չափազանց էական է, որ մենք կարողանանք աշխարհագրությունն ընդլայնել այն միջոցների, որոնք մենք կընտրենք որպես լավագույնը մեր սահմաններն անառիկ պաշտպանելու համար։ Եւ դա Չինաստանն է, Հնդկաստանի հետ համագործակցությունն է, դա Իրան է, որն ունի սեփական  շատ լավ ռազմարդյունաբերության համալիր, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան են, եւ այս ուղղությամբ կարծում եմ կկարողանանք աշխատել, եթե ներսում քաղաքական միջավայրը կարողանաք փոխել։ Որովհետեւ այն քաղաքական ուժերը, որոնք այսօր հայտ են  ներկայացրել այս ընտրություններին մասնակցելու, դրանց պատկառելի մասը հայկական շահ չեն հետապնդում։ Նրանք վաղուց հավաքագրվել են այլ երկրների  կողմից, եւ իրենք այստեղ ուղղակի ռեզիդենտներ են, իրենք այդ երկրների շահն են առաջ տանում։ Քաղաքական միջավայրը պետք է փոխվի հայկական շահ հետապնդող քաղաքական ուժերի կողմից։ Եւ մենք հենց այդ ուժն ենք, որ կարող ենք որակական փոփոխություն բերել մեր երկրի քաղաքական ներկապնակին։ Մենք բերելու ենք այդ փոփոխությունը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930