Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին ասում է՝ այդ ուռոդները, բարեկամ, դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում». Փաշինյան

Հունիս 10,2021 16:38

Լոռու մարզում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը շարունակվում է: Տաշիր համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց զինվորներին ելակ տալու հետ կապված մեկնաբանությունների մասին. «Ասում են՝ հա, բանակին ելակ տվեցին…կներեք, այս ժողովուրդը առաջ էլ էր բանակին ելակ տալիս, բայց ի տարբերություն մեզ, դուք այդ ելակները մկան նման գողանում, տուն էիք տանում: Մի հատ նախկին կոռումպացված գեներալ էլ կա, մեր մասին խոսում է, ասում է՝ այդ ուռոդները: Բարեկամ, ասա դու քեզ կողքից տեսե՞լ ես, որ մեզ ուռոդ ես ասում»:

Փաշինյանն ասաց, որ ժողովրդից ստացած իշխանությունը չեն ուզում թողնել անտեր, թողնել ամեն պատահածի, դրա համար էլ պայքարում են. «Եթե դուք ուզում եք, որ փոխվի կառավարությունը, գնացեք ու կայացրեք ձեր որոշումը»:

Տաշիրցիներին Փաշինյանը խոստացավ ընտրվելու դեպքում փակել ընդմիշտ այն խորովածանոցնրը, որոնք ընդդիմադիրները բացել էին Երեւանի կենտրոններում. «Դրա համար անհրաժեշտ է, որ ՔՊ-ն ընտրություններում ստանա առնվազն 60% ձայն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930