Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրողը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա դիմեց նրան. «Ի՞նչ անել»

Հունիս 10,2021 23:50

Կապանի մշակույթի կենտրոնում «Պատիվ ունեմ» դաշինքի  քարոզարշավի ժամանակ կապանցի ընտրողներից մեկը շնորհակալություն հայտնեց Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որ նրա կառավարման օրոք ինչ դիմում–նամակներ ուղարկել է պետական մարմիններին, արձագանք ստացել է։ «Հիմա, ինչքան դիմում եմ, գրում եմ արդարադատության մարմիններին արձագանք չկա։ Ի՞նչ կասեք այս մասին»,–հարցրեց նա։

Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ հիմա իրենք իշխանություն չեն, եւ ոչինչ չեն կարող անել։ «Միայն կարող ենք մի 200-300 մարդ հավաքել՝ ցույց անել, պահանջներ ներկայացնել»,–ասաց նա։

ՀՀԿ առաջնորդը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա։ «Հիշում ե՞ք, իբր բոլորս վարչապետ ենք, ես, դուք՝ այստեղ նստածներդ։ Բայց ինչ եղավ։ Էդ ժամանակներն անցել է»,–ասաց Սերժ Սարգսյանը։

Իսկ եթե «Պատիվ ունեմ»–ը իշխանություն կամ իշխանության մաս չկազմի, ապա չի լռելու, պայքարը շարունակելու է այնքան, մինչեւ Նիկոլ Փաշինյանը հեռանա։

Նշեմ, որ կապանյան հանդիպումն անցկացվեց հարց ու պատասխանի ձեւաչափով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930