Լրահոս
Օրվա լրահոսը

«Հողեր են գրավում, բա այդ հողերի հարցը ո՞նց է լինելու». ոսկեպարցին՝ Փաշինյանին

Հունիս 11,2021 18:15

Այսօր Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում Տավուշի մարզում: Կիրանց համայնքում Աննա Հակոբյանին ծաղկեփունջ նվիրեցին ու շնորհակալություն հայտնեցին. «Ապրեք դուք, որ ամեն ինչ արեցիք ու մեր երեխեքին մենակ չթողեցիք»:

Սահմանամերձ Ոսկեպար գյուղում Փաշինյանը հավաքվածներին հարցրեց. «Հլը ասեք՝ այս ընթացքում ի՞նչ եք լսել, որ ձեզ մտահոգել է: Գիտեք չէ՞, այն, ինչ ասում են, որ մի քիչ աչքներիդ կասկածելի է թվում, դա այդպես չի»:

Մարդիկ վստահեցնում էին, որ Ոսկեպարը Փաշինյանի հետ է: Փաշինյանն էլ ճշտեց՝ ձեր կարծիքով ընտրություններում քանի՞ ձայն ենք մենք հավաքելու Ոսկեպարում: Արձագանքեցին, թե՝ մեր ձեռն է: Նրանք հորդորում էին. «Էն խշտեի աչքը հանի, իրենց հասնում է»: Փաշինյանն էլ պատասխանեց. «Ոչ մեկի աչքը չենք հանելու, բայց օրենքի եւ իրավունքի դիկտատուրա է լինելու:

Մի ոսկեպարցի միայն ճշտեց՝ հողեր են գրավում, բա այդ հողերի հարցը ո՞նց է լինելու, ես ինչի՞ եմ հարցնում, այնտե՛ղ եմ ապրում: Փաշինյանը պատասխանեց. «Ես երեւի մի օր գամ խոսամ, փակ, առանց կամերաների գամ, տեսնեմ դուք ի՞նչ եք մտածում»:

Մի ոսկեպարցի ասաց, որ 7-րդ դարի եկեղեցու մոտ մեր դիրքերի առաջ թուրքի տան բակում հին հայկական գերեզմաններն են. «Մեր պապերը ծախել են, հիմա ճակատագրական քայլ է: Սովետի ժամանակ մերոնք ծախել են, եկեղեցին է պահել մեր հողը»: Փաշինյանը պատասխանեց, որ սահմանային ճշգրտումներ են եղել, մի տեղ վերցրել են, մի տեղ տվել. «Հիմա ոնց ձեր սրտով է, հենց այդպես է լինելու: Այդ թեմաները առանձին կնստենք ամեն քարով, ամեն թփով… սահմանազատում պետք է արվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930