Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն ամենը, ինչ անում են ձևականորեն «ապագա» բառն օգտագործելով, ճիշտ չէ». Տիգրան Արզաքանցյան

Հունիս 18,2021 22:11

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն իրեն համարում է ապագայի մարդ։

Այսօր՝ հունիսի 18-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը կազմակերպել էր քայլերթ։

«Ժողովուրդը թող իրենց ձայնը նվիրի մեզ, որպեսզի մենք հետագայում ստեղծենք լավ երկիր», – լրագրողների հետ զրույցում հայտարարեց կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ իրենց թիմով կստեղծեն ապագայի լավ երկիր, որովհետև նա իրեն համարում է ապագայի մարդ։

«Այն ամենը, ինչ անում են ձևականորեն  «ապագա» բառն օգտագործելով, ճիշտ չէ։ Իսկ ես ստեղծել եմ ապագա. Մեր ժողովրդի, մեր մանուկների, մեր սերունդների մասին միշտ մտածող եմ եղել»։

Հիշեցնենք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Տիգրան Արզաքանցյանի՝ որպես պատգամավորի թեկնածուի գրանցումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930