Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեոլիա Ջուր»-ը ՀԷՑ-ին պարտք չէ

Հունիս 23,2021 18:15

Ի պատասխան լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի այն մասին, որ ջրամատակարարման ներկայիս խնդիրները պայմանավորված են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին ունեցած «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պարտքով, հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն բարձր է գնահատում իր գործարար համբավը և հարգում է իր գործընկերներին, հետևաբար, կանոնավոր վճարում է մատուցված ապրանքների ու ծառայությունների դիմաց և որևէ պարտք չունի:

ԵՎ մեկ անգամ հայտնում ենք, որ խնդիրը զուտ տեխնիկական բնույթի է, կապված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների հետ, որի պատճառով առաջանում են ընդհատումներ համակարգի պոմպակայանների աշխատանքում ու խախտվում է ջրամատակարարման ժամանակացույցը:

Հորդորում ենք լրատվամիջոցներին նմանօրինակ լուրերը հրապարակելուց առաջ ճշտել ընկերության Հանրային կապերի բաժնում:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930