Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ում կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները

Հունիս 23,2021 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: