Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյանը դուրս է եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի կազմից

Հուլիս 02,2021 13:04

Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։

Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։

Նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։

Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031