Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ ծնողներ տեղեկություններ ունեն»․ Նաիրա Զոհրաբյանն անհետ կորածների ծնողների հետ Իրան կմեկնի

Հուլիս 15,2021 14:38

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այցելել է Արմավիր՝ ռազմագերիների ծնողների հետ հանդիպման, իսկ առաջիկայում անհետ կորածների ծնողների հետ մտադիր է Իրան այցելել։

«Լավատես չեմ, չեմ կարծում, որ տեղեկությունը ճիշտ է, բայց կան ծնողներ, որոնք հավատում են, հույս ունեն, որ պատերազմի օրերին իրենց որդիներն Արցախի հարավից անցել են Իրանի սահմանը։ Առաջարկել են ինձ իրենց հետ մեկնել Իրան»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Նաիրա Զոհրաբյանը։ Մեր նկատառմանն ի պատասխան, որ պատերազմի օրերին ՀՀ-ում Իրանի դեսպանատունն արդեն մի անգամ պարզաբանել է, որ հայ-իրանական սահմանը հատած զինծառայողներ չեն եղել, Նաիրա Զոհրաբյանը նշեց․ «Այո, իմ բոլոր հարցումներին ի պատասխան նույնն են ասել։ Շատ փակագծեր չբացեմ, բայց քանի որ որոշ ծնողներ ունեն, իրենց կարծիքով, հավաստի տեղեկություն, որ իրենց որդիները Ջրականի հատվածից անցել են սահմանը, մենք քննարկում ենք ծնողների հետ ճիշտ պահն Իրան մեկնելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031