Լրահոս
Օրվա լրահոսը

Կառաջադրվի՞ Արթուր Ալեքսանյանը Գյումրու քաղաքապետի ընտրություններում․ չեմպիոնի հոր պարզաբանումը

Հուլիս 20,2021 22:22

Aravot.am-ը  հունահռոմեական ըմբշամարտիկ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հորից՝ Գևորգ Ալեքսանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են իրական որդու՝ Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար թեկնածություն առաջադրելու մասին շրջանառվող լուրերը։

Գևորգ Ալեքսանյանն ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով․ «Մենք հիմա գնում ենք օլիմպիական խաղերի, եկեք այդ թեման հիմա չխոսենք, գնանք-գանք ու հետո այդ հարցերին կպատասխանեմ»։

Նշենք, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին ու թեև տարբեր անուններ են շրջանառվում, սակայն տևական ժամանակ է՝ խոսվում էր այն սցենարի մասին, որ քաղաքապետի պաշտոնում ուզում են տեսնել աշխարհի չեմպիոնին և որ այդ գաղափարին դեմ չէ ո՛չ Սամվել Բալասանյանը, ո՛չ ՔՊ-ականները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031