Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, Սեւանի ափին ունեմ հանգստյան տուն, որեւէ շինություն չեմ սեփականաշնորհել»․ Իշխան Սաղաթելյան

Օգոստոս 04,2021 14:21

«Հայաստան դաշինք» խմբակցությունից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված թեկնածու Իշխան Սաղաթելյանից այսօր ԱԺ լիագումար նիստում «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ մամուլը գրեց, Նիկոլ Փաշինյանն էլ ակնարկեց, որ դուք Սեւանա լճի ափին սեփականաշնորհել եք հանգստյան տներից մեկը, դարձրել հյուրանոց։

Լուսանկարը՝ «Ծովասար Սեւան» հանգստյան գոտու ՖԲ էջից

Սաղաթելյանը պարզաբանեց, որ Սեւանի ափին որեւէ շինություն չի սեփականաշնորհել․ «Բոլորին հայտնի է, որ ես Սեւանի ափին ունեմ հյուրանոցային համալիր, կառուցել եմ բաց դաշտի մեջ, որտեղ չի եղել որեւէ կոմունիկացիա։ Այն պատկանում է իմ ընտանիքին։ Որեւէ բարձր պաշտոն չեմ ունեցել, չորս ամիս եղել եմ Գեղարքունիքի մարզպետ։ Առաջին ընկերությունս ստեղծել եմ 2015թ․-ին, ընտանիքս մշտապես զբաղվել է բիզնեսով։ Ինձանից հրեշի ու թալանչու կերպար ստեղծելը չի ստացվելու»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031