Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մարզից չեմ հեռանալու եւ շարունակելու եմ իմ հասարարական-քաղաքական աշխատանքը. Իշխան Սաղաթելյան

Հոկտեմբեր 10,2018 19:35 Share

Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ընթացքում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմին, մարզի ուժային կառույցների եւ համայնքների ղեկավարներին ներկայացրեց Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին:

Բացելով հանդիպումը, Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ է նշանակվել Գնել Սանոսյանը, ով մինչ այդ աշխատում էր ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

«Նորանշանակ մարզպետին ներկայացնելուց առաջ ուզում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանին՝ պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարած արդյունավետ աշխատանքի եւ որոշակի ձեռքբերումների գրանցման համար: Հաջողություն ենք մաղթում նրան հետագա հասարակական-քաղաքական գործունեության մեջ: Ինչ վերաբերում է նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանին, ապա դուք նրա գործունեությանն առավել ծանոթ եք ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնում:

Վստահ ենք, որ նորանշանակ մարզպետն անելու է հնարավորը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեության ապահովման եւ զարգացման համար: Համոզված ենք նաեւ, որ նա իր բնապահպանական գիտելիքներն ու փորձը ներդրելու է Սեւանի բնապահպանական հիմնախնդիրների լուծման, մարզում տուրիզմի զարգացմանը նոր թափ հաղորդելու համար: Նորանշանակ մարզպետին ցանկանում եմ եռանդուն ու արդյունավետ աշխատանք»,-նշեց նախարարը:

Այնուհետ ներկաներին շնորհակալական խոսքով դիմեց Գեղարքունիքի նախկին մարզպետ Իշխան Սաղաթելյանը:«Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորից՝ համատեղ ու փոխհամագործակցված աշխատանքի համար: Մենք աշխատեցինք շատ կարճ, բայց գրանցեցինք տեսանելի արդյունքներ, որոնք ձեռք են բերվել բոլորիս համատեղ ջանքերի արդյունքում: Ես մարզից չեմ հեռանալու եւ շարունակելու եմ իմ հասարարական-քաղաքական աշխատանքը», -նշեց Իշխան Սաղաթելյանը:

Նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանը հավաստիացրեց, որ ամեն կերպ կարդարացնի կառավարության վստահությունը: «Մենք նախկին մարզպետի հետ ունեցել ենք աշխատանքային լավ հարաբերություններ: Ուզում եմ վստահեցնել, որ մենք կշարունակենք այն ծրագրերը, որոնք մեկնարկել մինչ իմ պաշտոնավարումը եւ մնացել են կես ճանապարհին: Ինչ հիմքեր, որ դրվել են մինչ այժմ, մենք միասին կշարունակենք նոր տեմպով եւ կարձանագրենք դրական արդյունքներ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության եւ Գեղարքունիքի մարզի զարգացման ու հզորացման», -ներկաներին դիմեց Գնել Սանոսյանը:

Հանդիպումն ամփոփեց ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Մենք իսկապես գործում ենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում: Պաշտոնի փոխանցումը միշտ պետք է լինի այսպես՝ ընկերական ու հանդուրժողականության մթնոլորտում»,-ասաց նախարար Պապիկյանը:

 Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031