Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը պարզել է Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան պայթեցնողի ինքնությունը

Օգոստոս 11,2021 13:11

Ինչպես հայտնի է, օգոստոսի 5-ին Արաբկիր վարչական շրջանում պայթեցրել են «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ Այն կայանված է եղել իրենց շենքի բակում։

«Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ոստիկանությունը պարզել է, որ նշված հանցագործությունը կատարել է Վաղարշապատում բնակվող Մելսիկ Պ.-ն։ Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նրան հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

Լրացում. Զարուհի Փոստանջյանն ավելի ուշ իր ֆբ էջում տեղեկացրեց. «ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից տեղեկացա, որ նոր իրեն տրամադրվել է տեղեկանք «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ բժիշկ Սուրեն Դրամփյանի «Mercedes» մակնիշի ավտոմեքենան պայթեցնելու դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով` գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով: Մեղադրյալներ դեռ չկան»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031