Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվաստվելը բարոյական պարտավորություն է. Հռոմի պապը կոչ է արել նպաստել ավելի լավ ապագա ունենալուն

Օգոստոս 19,2021 12:37

Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսաուղերձ է հրապարակել, որով դիմում է մարդկությանը COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով:

«Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է», – ասում է նա:

Հռոմի պապը պատվաստումն անվանում է բարոյական պարտավորություն:

Նա բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը` Covid-19-ի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու առումով:

«Փառք Աստծո, շատերի աշխատանքի  շնորհիվ` ունենք պատվաստանյութեր, որոնք կպաշտպանեն մեզ Covid-19-ից»,- ասվում է ուղերձում:

«Դրանք մեզ տալիս են համավարակը կանգնեցնելու հույս, բայց միայն այն դեպքում, եթե պատվաստումը հասանելի լինի բոլորին, և եթե մենք աշխատենք միասին»:

Նրա խոսքով` պատվաստումը համընդհանուր բարօրությունը խթանելու, միմյանց և հատկապես ամենախոցելիների մասին հոգ տանելու պարզ միջոց է:

«Ես աղոթում եմ Աստծուն, որ յուրաքանչյուրը կարողանա նվիրաբերել իր ավազահատիկը, սիրո փոքրիկ ժեստը: Որքան էլ փոքր լինի, սերը միշտ մեծ է: Նպաստեք այս փոքր ժեստերին` ավելի լավ ապագայի համար»,- ասվում է ուղերձում:

Նշենք, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ևս պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:

Առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031