Լրահոս
Օրվա լրահոսը

Զախարովան կոչ է արել գերիների և քարտեզների լիարժեք փոխանակում կատարել

Օգոստոս 19,2021 23:13

Ռուսաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է անում հնարավորինս արագ չեզոքացնել «առկա փոխադարձ գրգռիչները» մարդասիրական դաշտում, փոխանակել գերիներին «բոլորը բոլորի դիմաց» և ամբողջությամբ փոխանցել ականապատ տարածքների քարտեզները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է անհապաղ բանակցություններ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ, և որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այդ հարցում:

Խոսելով օրերս Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի հանդիպման մասին՝ Զախարովան նշել է, որ կողմերին հաջողվել է վերադառնալ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման մոտեցումների գործնական քննարկումներին:

Նրա խոսքով՝ շարունակում է առաջնահերթություն մնալ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը: Բաքվի ու Երևանի հետ բարձր և բարձրագույն մակարդակով պարբերաբար շփումներ են իրականացվում: Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բարձրագույն մակարդակով հանդիպմանը՝ Զախարովան նշել է, որ կողմերի հետ նման ձևաչափեր քննարկում են և «որոշումներ կայացվում են՝ ելնելով հանդիպման և դրա ձևաչափի առավել արդյունավետությունից՝ հօգուտ գործի»:

Զախարովան նշել է, որ չի կարող բանակցությունների ընթացքից մանրամասներ հայտնել, քանի որ դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի ձեռքբերմանը: Այդ համատեքստում նա նաև կողմերին կոչ է արել ձերծ մնալ առճակատման և հատկապես ռազմատենչ հռետորաբանությունից:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031