Լրահոս
Օրվա լրահոսը

Կրքերը թեժ են Ազգային ժողովում. պատգամավորներն իրար վրա շշեր են նետում

Օգոստոս 25,2021 11:02

Կրքերը թեժ են Ազգային ժողովում՝ 25 հուլիսի, 2021 թ.

Այս պահին Հայաստանի խորհրդարանում, որտեղ քննարկվում է կառավարության հնգամյա ծրագիրը, ընդմիջում է հայտարարված, այն բանից հետո, երբ կրկին հրմշտոց ու ծեծկռտուք սկսվեց:

Իրավիճակը սրվեց, երբ ՔՊ-ական Հայկ Սարգսյանն, որը հայտնի է «Շիշ բռնող» մականունով, իր ելույթում ասաց՝ բոլոր այն պաշտպանության նախարարները, ում ժամանակ փողով բանակից մարդ է ազատվել կամ զանգով, նրանք հայրենիքի դավաճաններ են, եւ դա բոլոր ժամանակների մասին է։

Սեյրան Օհանյանը տեղից ասաց. «Հայրենիքի դավաճանը դու ես», որից հետո Սարգսյանը հակադարձեց՝ «ես քեզ եմ ասում, արա՛, խելոք պահի հլը քեզ, արա, է…», ինչի արդյունքում Սեյրան Օհանյանը ջրի շիշը նետեց Սարգսյանի վրա, ապա Սարգսյանը Օհանյանի ուղղությամբ շիշ նետեց։

Նիստն ընդհատվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անմիջապես դահլիճ հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որպեսզի իրավիճակը հանդարտեցնեն, սակայն  պատգամավորները շարունակում էին միմյանց ուղղությամբ շշեր նետել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031