Լրահոս
Օրվա լրահոսը

Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս, միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին․ Ադամ Շիֆ

Սեպտեմբեր 03,2021 13:44 Share

Կոնգրեսական Ադամ Շիֆի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր մենք նշում ենք Արցախի անկախության օրը, երբ 30 տարի առաջ Արցախի խիզախ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից: Եվ չնայած Արցախի ճանապարհը երբեք հեշտ չի եղել, պատերազմն անցյալ տարի Արցախի ժողովրդին աներևակայելի փորձությունների ենթարկեց:

Դժվարություններին դիմակայելու ձեր տոկունությունը ոգեշնչում է բոլորիս:

Ես միշտ կանգնած եմ լինելու Արցախի և հայ ժողովրդի կողքին՝ պայքարելով Արցախի անվտանգության և ինքնորոշման համար: Սպասում եմ այն օրվան, երբ Արցախը վերջապես միջազգային ճանաչում կվայելի, որից այսքան երկար զրկված է եղել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել