Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամասարի պարտքը կազմում է մոտ 44 միլիոն դրամ. Կասկածվում են համայնքի ղեկավարը և աշխատակազմը

Սեպտեմբեր 08,2021 11:16 Share

Ոստիկանությունը սեպտեմբերի 7-ին ԱԱԾ-ից նյութեր է ստացել։

Ըստ այդ նյութերի, Գեղամասարի համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը (լուսանկարում) և համայնքի աշխատակազմը բավարար աշխատանքներ չեն կատարել առանց վարձակալական պայմանագրերի օգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողամասերը, վարձակալությամբ տրամադրելու, գոյացած հողի հարկը, գույքահարկը և վարձավճարների ապառքները գանձելու ուղղությամբ։

Ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ի դրությամբ Գեղամասար խոշորացված համայնքի գոյացած պարտքը կազմել է 43.733.352.5 դրամ:

Հանգամանքները պարզվում են:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել