Լրահոս
Օրվա լրահոսը

Հավատում ենք մեր հավաքականի ֆուտբոլիստներին այնպես, ինչպես հայ զինվորին. (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 08,2021 19:35

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը քիչ հետո Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի ընտրական փուլի 6-րդ  տուրում կհյուրընկալի Լիխտենշտեյնի ընտրանուն: Ավանդույթի համաձայն հավաքականի երկրպագուների FAF (առաջին ազգային ճակատ) շարժման անդամները դեպի մարզադաշտ միասնական քայլերթ կազմակերպեցին Երեւանի կենտրոնական փողոցներով:

«Գնում ենք երկրպագելու մեր հավաքականին, գնում ենք հաղթելու: Արդեն երեք-չորս տարի ամեն խաղին մարզադաշտում մեր հավաքականի կողքին ենք: Գերմանիայից կրած ցավալի պարտությունը մեզ համոզեց, որ պետք է ավելի ջերմ  աջակցենք մեր տղաներին: Հավատում ենք, որ Հայաստանի ազգային հավաքականը կհայտնվի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Հավատում ենք այնպես, ինչպես հավատում ենք հայ զինվորին, որ մի օր վերադարձնելու է մեր հայրենիքի կորսված հատվածը»,- երթի ժամանակ Aravot.am-ին ասացին Հայաստանի հավաքականի նվիրյալ երկրպագուներ Աստղիկ Գյուլբանկյանը եւ Մարիամ Բարսեղյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930