Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հրապարակվել է «Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուների ցուցակը

Սեպտեմբեր 12,2021 23:20

Ռամկավար Ազատական կուսակցությունը եւ «Ժառանգություն» կուսակցությունը՝ ի նկատի ունենալով Գյումրի քաղաքի բարդ խնդիրների հաղթահարման, քաղաքի զարգացման, արդյունավետ եւ արդար կառավարման մարտահրավերները, մի շարք քաղաքական ուժերի հետ 3 շաբաթ տեւած քննարկումներից եւ բանակցություններից հետո համաձայնության եկան՝ ստեղծել կուսակցությունների «Հայրաքաղաք» դաշինք եւ մասնակցել Գյումրու ավագանու 2021 թ. հոկտեմբերի 17-ի ընտրություններում:

2021 թվականի սեպտեմբերի 11-ին «Հայրաքաղաք» դաշինքը Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեց թիվ 31 տարածքային ընտրական հանձնաժողով:

«Հայրաքաղաք» դաշինքը ընտրապայքարը մղելու է Գյումրու զարգացման լավագույն ուղիների որոնման համար, ցանկանում է ստանալ գյումրեցիների ազդեցիկ քվեն՝ ստանձնելու քաղաքի կառավարումը, ակնկալելով բոլոր քաղաքական ուժերից բացառիկ հարգանք քաղաքի, քաղաքացիների եւ մրցակից ուժերի նկատմամբ ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ հետագայում:

«Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուական ցուցակը բաղկացած է 28 հոգուց, առաջին եռյակը զբաղեցնում են Լեւոն Բարսեղյանը (անկուսակցական, Գյումրու ավագանու անդամ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր), Հովիկ Կարապետյանը (Ռամկավար Ազատական կուսակցություն, ՌԱԿ ատենադպիր, «Դպիր» հրատարակչության հիմնադիր) եւ Հասմիկ Պետրոսյանը («Ժառանգություն» կուսակցություն, բժշկուհի):

«Հայրաքաղաք» դաշինքի թեկնածուների ամբողջական ցուցակը

⦁ Բարսեղյան Լևոն, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ հիմնադիր, Գյումրու ավագանու անդամ, անկուսակցական
⦁ Կարապետյան Հովիկ, «Դպիր» հրատարակչության հիմնադիր, ՌԱԿ ատենադպիր, ՌԱԿ անդամ
⦁ Պետրոսյան Հասմիկ, Գյումրու Ավստրիական Մոր ու մանկան հիվանդանոցի բժշկուհի, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Հովհաննիսյան Վահագն, ՇՊՀ դասախոս, «Ժառանգություն» կուսակցության ՇՄ կառույցի ղեկավար
⦁ Բազաևա Մարինա, «Բազաևա Մարինա» ԱՁ, ՌԱԿ անդամ
⦁ Շարյան Եղիշե, Գյումրիի թիվ 9 հիմնական դպրոց ՊՈԱԿ, ուսուցիչ «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Փալանջյան Սաթենիկ, Սառնաղբյուր գյուղի դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
⦁ Ղարիբյան Էդվարդ, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Բարխուդարյան Սուրեն, տեխնիկական թարգմանիչ, ՌԱԿ անդամ
⦁ Գմյուր Արմինե, հոգեբան, անկուսակցական
⦁ Հովսեփյան Նաիրա, երաժշտական քոլեջի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
⦁ Հարությունյան Արարատ, «Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ գլխավոր հաշվապահ, անկուսակցական
⦁ Գալոյան Լավրենտ, Հայփոստ, օպերատոր, ՌԱԿ անդամ
⦁ Մարգարյան Հովհաննես, Գյումրու հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Բարխուդարյան Հռիփսիմե, տեխնիկական թարգմանիչ, ՌԱԿ անդամ
⦁ Խաչատրյան Արամ, Գյումրու ավագանու անդամ, երաժիշտ, անկուսակցական
⦁ Ասատրյան Վաղարշակ, Հայորդյաց տան խմբի ղեկավար, դերասան, ՌԱԿ անդամ
⦁ Մովսիսյան Լուսինե, «Գյումրու առաընթաց» ՀԿ, լրագրող, անկուսակցական
⦁ Մկրտումյան Կարինե, Գյումրու 26 դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
⦁ Ստեփանյան Արթուր, ֆիզիկոս, առցանց հետազոտող, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Կարապետյան Հայարփի, Պետական կառավարման ակադեմիա մագիստրատուրայի ուսանող, ՌԱԿ անդամ
⦁ Նախշքարյան Հասմիկ, Բագրավանի միջնակարգ դպրոցի հաշվապահ, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Մկրտչյան Գեղամ, լրագրող, «Ազգ» թերթի թղթակից, անկուսակցական
⦁ Խռխռյան Լենա, ԵՊ Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի մագիստրատուրայի ուսանողուհի, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Հովհաննիսյան Ռաֆայել, Ս․Գասպարյան ԱՁ աշխատակից, ՌԱԿ անդամ
⦁ Թումանյան Լևոն, ինքնազբաղված, «Ժառանգություն» կուսակցության անդամ
⦁ Զառաֆյան Շուշանիկ, Գյումրու հ.6 երաժշտական դպրոցի ուսուցչուհի, ՌԱԿ անդամ
⦁ Թումանյան Գրիգոր, ՇՊՀ ուսանող, «Ժառանգություն» կուսակցության անդամ

Ռամկավար Ազատական կուսակցություն
«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930