Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց հիմա Հայաստանում կան մարդիկ, որոնք հիվանդացել են ծանր կորոնավիրուսով՝ պատվաստումից հետո. Վարակաբան Դմիտրի Հարությունյան

Հոկտեմբեր 07,2021 21:25

«Ոչ պարտադիր պատվաստմանը» կարգախոսով այսօր «Ազատ Կամք» նախաձեռնությունը հանրահավաք էր կազմակերպել:

Բժիշկ վարակաբան Դմիտրի Հարությունյանն իր ելույթում հիշեցրեց, որ մարդկային պատմության մեջ մի շարք համավարակներ են եղել՝ ժանտախտ, խոլերա, բնական ծաղիկ. «Սակայն ամենասարսափելին վախի համավարակն է, այն, ինչով կարողացան համակել ողջ մարդկությանը՝ վերջին 22 ամիսների ընթացքում: Մարդկանց գիտակցությունը մանիպուլացրեցին»:

Ըստ նրա, հորինվեց «կրիր դիմակ՝ փրկիր կյանքեր» իրենից դավադրություն ներկայացնող կարգախոսը, սակայն բժշկությունը չի հաստատել, որ դիմակը, կամ կտորե դիմակը մարդկանց կարող է փրկել վարակից. «Ընդհակառակը, մարդը, կրելով դիմակ, ավելի է մեծացնում իր հիվանդանալու հավանականությունը, քանի որ ընկճում է իր իմունիտետը ու առաջացնում թթվածնաքաղց: Նույնն արեցին 1918-ին այսպես կոչված իսպանական գրիպի ժամանակ, որն իրականում վարակիչ չէր: Այն առաջացել էր զանգվածային պատվաստումների հետեւանքով ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Այդ ժամանակ նույնպես մարդիկ դիմակ էին կրում փողոցում: Պատմությունը 100 տարի անց կրկնվեց: Ինչ տեղի ունեցավ հետո՝ վախեցած մարդկանց նորից պարտադրեցին ոչ մի լուրջ կլինիկական, լաբորատոր փորձարկում չանցած պատվաստանյութեր, երբ դեռ չէր անցել մեկ տարի:

Ես մեջբերեմ  մի քանի պաշտոնական սուտ:

Սուտ համար 1` պատվաստմանը չկա այլընտրանք: Դուք գիտեք, որ նույնիսկ ամենավատ վիճակում մարդիկ ունեն 2 ելք: Այն մարդիկ, որոնք հայտարարում են, որ պատվաստումը միակ ելքն է, սպասարկում են դրամաշնորհային գիտությանը, կամ հանդիսանում են որոշ կառույցների սպասարկուներ: Հենց հիմա Հայաստանում կան մարդիկ, որոնք մահացել են պատվաստումների հետեւանքով, որոնք ունեն առողջական խնդիրներ՝ պատվաստումների հետեւանքով ու մարդիկ, որոնք հիվանդացել են ծանր կորոնավիրուսով՝ պատվաստումից հետո: Սա ջարդում է այն թեզը, թե պատվաստումը ձեզ փրկելու է ծանր դեպքերով հիվանդանալուց: Սա սուտ է:

Սուտ համար 2՝ եթե դուք հիվանդացել ու ապաքինվել եք, ունեք հետքովիդային բարդություններ, եթե դուք պատվաստվեք, իմունիտետն ավելի կայուն կլինի: Սա հակագիտական հիմարություն է: Մարդկանց ուզում են խաբեությամբ դրդեն պատվաստումների: Պատվաստումը դարձել է անցաթուղթ:

Սուտ համար 3՝ ինչո՞ւ չեք պատվաստվում, 200 տարի պատվաստվել են: Ես հայտարարում եմ՝ այս պատվաստանյութերը նախկին պատվաստանյութերին նման չեն, գենային ինժեներիայի հիման վրա են ստեղծվել, ոչինչ չգիտենք, թե ինչպես կազդի վերարտադրողական ֆունկցիայի վրա: Հանկարծ ոչ ոք չպատվաստվի, մանավանդ՝ երիտասարդները, բոլոր բարձր հարթակներից ձեզ տանում են սպանդի: Հանկարծ չասեն, թե պատվաստվել են Ֆրանսիայում, Գերմանիայում, նրանք քաղաքակիրթ չեն, քաղաքակիրթը մե՛նք ենք»,- ասաց բժիշկ-վարակաբանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Aravot.am Առողջապահության նախարարության պարզաբանումը Դմիտրի Հարությունյանի այս պնդումների առնչությամբ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Pfizer says:

    Պարոն Հարությունյան;
    ձեր դիպլոմը քանիսով եք գնել.?
    Ըստ իմ տվյալների դուք ոչ մի օտար լեզվի չեք տիրապետում: Եվ ոչ մի ինֆորմացի չունեք թե ինչ է կատարվում զարգացած երկրներում: հիվանդանոց ընկնող կամ մահացողների 100 ից 98 ը պատվաստված չեն:
    Իսկ եթե դուք որոշել եք կովիդը ձեր անձնական պիառի վերածել, դա համարյա թե ազգի դավաճանություն է: Մի կողմ դրեք ձեր նավթալինաբույր ;դարն ապրած բժշկական ձեռնարկները եվ վերապատրաստման գնացեք ոչ քաղաքակիրտ Գերմանի կամ Ֆրանսիա: Ձեր նման անհիմն; կիսագրագետ լոպպազների պատճառով Հայաստանը կործանման եզրին է բոլոր ոլորտներում,; հարգելի # քաղաքակիրթ# հեքիմ.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031