Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհվազում վստահված անձինք խախտում են ընտրակարգը

Հոկտեմբեր 17,2021 15:48 Share

Մեղրի համայնքի Լեհվազ բնակավայրի 35/11 տեղամասում  «Ազատական» կուսակցության թեկնածու Արմեն Խաչատրյանը Aravot.аm-ի հետ զրույցում ահազանգեց, որ «Հանրապետություն» կուսակցության վստահված անձինք ընտրողներին ուղեկցում են տեղամաս, հասնում մինչեւ քվեախցի մոտ։

«Պատճառաբանում են, որ լավ չեն տեսնում, լավ չեն լսում, տարիքով են եւ այլն։ Ու միայն այդ կուսակցությունը»,-ասաց նա։ Թեկնածուն ահազանգել է դիտորդներին եւ տարածքային ընտրական հանձնաժողով։

Ի դեպ, նշենք, որ Լեհվազը «Հանրապետություն» կուսակցության ցուցակը գլխավորող Բագրատ Զաքարյանի ծննդավայրն է։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել