Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ին կոչ են անում օրենքի շրջանակներում խիստ վերահսկողություն իրականացել տարածքային հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ

Հոկտեմբեր 18,2021 23:50

«Շանթ Դաշինք» ազգայնական և «Ապրելու երկիր» կուսակցությունները, մասնակցելով սույն թվականի հոկտեմբերի 17-ին կայացած Տաթև համայնքի ՏԻՄ ընտրություններին, հայտնում են, որ ընտրողների քվեները բաշխվել են հետևյալ հարաբերակցությամբ.

«Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցություն 49.9%;

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն 37%,

«Ապրելու երկիր» կուսակցություն 13.1%;

Այսպիսով արձանագրելով, որ Տաթև համայնքի ընտրություններին մասնակցող 3 ուժերից և ոչ մեկին չի հաջողվել հավաքել քվեների 50 և ավել տոկոսները և ձևավորել մեծամասնություն:

Միևնույն ժամանակ, կուսակցությունները արձանագրում են, որ զանգվածաբար օգտագործվել է վարչական ռեսուրս, ինչին ի լրումն «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության Տաթև համայնքի թիվ 34/19 ընտրատեղամասի հանձնաժողովի քարտուղարը, ով համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի դուստրն է, տարածքային ընտրական հանձնաժողով քվեների վերահաշվարկի պահանջի մասին դիմում է ներկայացրել։

Ստացվել են նաև որոշակի տեղեկություններ առ այն, որ գործող իշխանությունները՝ օգտագործելով վարչական բոլոր լծակները, փորձելու են քվեների վերահաշվարկի ժամանակ ապահովել անհրաժեշտ 50 տոկոսից ավելի քվեների քանակը, որպեսզի հնարավորություն լինի ձևավորել մեծամասնություն:

Տեղեկացնում ենք, որ «Շանթ Դաշինք» ազգայնական և «Ապրելու երկիր» կուսակցություններ, ըստ անհրաժեշտության, անելու են հնարավոր ամեն բան նման երևույթները կանխարգելելու ուղղությամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կոչ ենք անում օրենքի շրջանակներում խիստ վերահսկողություն իրականացել տարածքային հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ՝ ապահովելով ժողովրդի կամարտահայտման իրավական ամրագրումը։

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցություն

«Ապրելու երկիր» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031