Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Գյումրիում զարթոնք լինելու է

Նոյեմբեր 01,2021 19:25

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը Գյումրի քաղաքում Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ մասնակցելով ավագանու ընտրություններին ստացել էր քվեարկողների 10,59 տոկոս ձայները:

Գյումրի համայնքի 33 անդամից կազմված ավագանու 4 անդամը գրանցվել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտրական ցուցակից՝

1) Վարդևան Սամվելի Հակոբյանը,

2) Կարեն Վարդգեսի Սոսյանը,

3) Սվետլանա Միշայի Ադամյանը,

4) Նարինե Լևոնի Խաչատրյանը:

«Զարթոնք»-ի կողմից հրապարակային կարգով «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցությանը համագործակցության առաջարկ էր ներկայացվել, հաշվի առնելով նաև, որ ճնշումներ են լինելու իշխանության կողմից:

Գյումրի քաղաքի համայնքապետարանում ստուգումները, հարուցված քրեական գործերը, որոշ աշխատակիցների ձերբակալությունները, «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության հետ փոխկապակցված անձանց նկատմամբ ճնշումները, ցավոք հանգեցրեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Բալասանյան Դաշինք» սոցիալական կուսակցության միջև հուշագրի ստորագրմանը:

Դատապարտելով իշխանությունների այս գործելակերպը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը՝ Գյումրի քաղաքի ավագանու «Զարթոնք»-ի  թիմով, ներկայացնում է իր առջև դրված հետևյալ խնդիրները՝

1) իրականացնել «Զարթոնք»-ի  կողմից Գյումրի քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակ ամրագրված սկզբունքների կյանքի կոչմանն ուղղված գործունեություն.

2) Գյումրի քաղաքի և նրա բնակիչների առջև ծառացած բազմաբնույթ հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացնել իր լիազորությունները.

3) պայքարել կոռուպցիայի դեմ.

4) պաշտպանել Գյումրի քաղաքի շահերը և նրա բնակիչների իրավունքները.

5) նպաստել Գյումրի քաղաքի համաչափ զարգացմանը:

Գյումրիում Զարթոնք լինելու է:

Մաղթում ենք Գյումրի քաղաքի «Զարթոնքի» թիմին հաջողություն:

 

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության պատասխանատու՝ Արա Զոհրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930