Լրահոս
Օրվա լրահոսը

«Գովազդի մասին» օրենքի կիրառումից հետո ռադիոլորտը գնալու է փակման. Գուրգեն Իսրայելյան

Նոյեմբեր 09,2021 17:43

Այսօր խորհրդարանում, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ, մեդիաոլորտի, բուքմեյքերական ընկերությունների, ռադիոհեռուստաընկերությունների ներկայացուցիչների, արտաքին գովազ ներկայացնողների մասնակցությամբ քննարկում էին «Գովազդի մասին» օրենքում փոփոխությունները:

FM 105,5 ռադիոկայանի տնօրեն Գուրգեն Իսրայելյանի գնահատմամբ, օրենքի կիրառումից հետո ռադիոլորտը գնալու է փակման: Գովազդի սահմանափակումների արդյունքում, ըստ բանախոսի, ռադիոկայանները կզրկվեն եկամուտից. «Ինչպես գիտեք, բոլոր նորմատիվ ձեռնարկությունների շահույթները կազմում են 15-20 տոկոս։ Այս պարագայում ստացվում է, որ ռադիոկայանները զրկվելու են իրենց շահույթից։ Տոտալ արգելումից հետո ռադիոկայաններ լինելո՞ւ են, թե՞ չեն լինելու»:

Մինչդեռ, ռադիոկայաններն արդեն պլանավորել են եռամյա գործունեությունը՝ հաշվարկելով շահույթները եւ հստակ պայմանագրերով նշել, թե ինչքան շահույթ պետք է ունենան. «Եթե տոտալ արգելումը լինի, մեզ մոտ լինելու է ցայտնոտային իրավիճակ, պետք է փակվենք։ Որպես անկախ լրատվամիջոց՝ չենք իմանալու, թե ինչպես գործունեությունը շարունակենք»:

Հրաչ Քեշիշյան

Որ օրենքի ընդունումը կարող շատ վնասակար ազդեցություն ունենալ, գոնե առաջիկա մի քանի տարիների ընթացքում, վստահ է նաեւ «Ա թիվի» հեռուստաընկերության տնօրեն Հրաչ Քեշիշյանը։

«Պետք է հասկանալ, թե ինչպես են գնալու մեր զարգացման պլանները, քանի որ կարծում եմ, որ բոլոր հեռուստաընկերությունները լիցենզավորման պահին հաշվի են առել այն ռեսուրսները, որոնք կարող էին գալ հենց այս գովազդից»,-ասաց նա՝ հավելելով, որ հեռուստատեսային գովազդն ունի հստակ կարգավորումները. հեռուստադիտողի տարիքը 40 պլյուս է ու ենթադրաբար հեռուստատեսություն դիտող մարդիկ հասուն են եւ ունակ են ճիշտ որոշումներ ընդունելու:

Եթե այս կարգավորումները ընդունվեն, ապա դրանց ընկալման եւ ադապտացման նպատակով, բանախոսն առաջարկում է կիրառումը տեղափոխել մի քանի տարի ուշ: «Արդյոք հնարավո՞ր է գովազդի պատասխանատվությունը ավելի մեծացնելով՝ մեզ տալ հնարավորություն՝ աշխատելու պետության հետ, եւ տալու սոցիալական, կիրթ համակարգված գովազդ, որը կփորձի բարձրացնել նաեւ քաղաքացիների պատասխանատվությունը»,–ասաց նա՝ հավելելով, որ օղու, ծխախոտի գովազդի արգելումը չպակասեցրեց դրանց օգտագործողների թիվը։ Հրաչ Քեշիշյանն առաջարկում է գտնել պայքարի ավելի արդյունավետ ձեւեր, քան միանգամից տնտեսական մասին խփելը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930