Լրահոս
Օրվա լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն աշխատանքը շարունակելու է ՀՀ Ազգային ժողովում

Նոյեմբեր 11,2021 23:25

Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ստանձնել եմ պատգամավորական մանդատս և այսուհետ աշխատանքս շարունակելու եմ ՀՀ Ազգային ժողովում: Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում աշխատելու այս երեք տարիների ամեն օրն ինձ համար եղել է լավագույնն անելու ձգտում: Այդ պաշտոնը ստանձնել եմ պատասխանատվության մեծ զգացումով եւ այն ինձ համար եղել է նոր գաղափարների ու նախաձեռնությունների  իրականացման շրջան:

Գնում եմ խորհրդարան՝ իրականացնելու մեր հայրենիքի զարգացման հետ կապված կարևոր  ծրագրեր:

Սիրելի՛ գործընկերներ, Դավթաշեն վարչական շրջանի սիրելի՛ բնակիչներ, ուզում եմ հայտնել Ձեզ իմ խորին շնորհակալությունը մեր աշխատանքը երկուստեք ճիշտ եւ արդյունավետ կազմակերպելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին`  վստահության եւ համատեղ աշխատանքի համար։

Շնորհակալություն»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930