Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն ՀՀ սահմանների, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ».

Նոյեմբեր 11,2021 23:20

Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ եւ անվտանգ տեղաշարժի եւ բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները եւ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930